• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարությունների միջև

18 մարտի, 2022

Մարտի 18-ին Հաագայում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, նիդերլանդականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Թայս ֆան դեր Փլասը։

Երկուստեք գոհունակություն հայտնելով Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Առևտրատնտեսական համագործակցության համատեքստում՝ կողմերն արձանագրեցին վերջին տարիներին նկատվող դրական դինամիկան և ուղենշեցին առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին։

Մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին։

Զրուցակիցներն անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում կարևորվեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Հայկական կողմը երախտագիտություն հայտնեց Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշման և աջակցության, ինչպես նաև՝ երկկողմ ու բազմակողմ հարթակներում կառավարության կողմից խնդրի բարձրացման համար՝ ընդգծելով ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում նման մոտեցման շարունակականության անհրաժեշտությունը։

Նախարարի տեղակալ Հովհաննիսյանը հանդիպումներ ունեցավ նաև Արևելյան գործընկերության հարցերով դեսպան Յաապ Ֆրեդերիկսի, Մարդու իրավունքների հարցերով դեսպան Բահիա Թահզիբ Լիի հետ։

Հաագայում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ ունեցավ Նիդերլանդների քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցեց Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված դիվանագիտական ընդունելությանը, որի ընթացքում պարգևատրվեցին երկկողմ համագործակցության խորացման գործում ներդրում ունեցած անձինք։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: